Իշխանությունները պատժում են Սամվել Դարբինյանին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նոյեմբերին Վանաձորի բնակիչ Վիկտոր Դարբինյանը Լոռու մարզի դատախազություն բողոք էր ներկայացրել իր ազգականի՝ Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի դեմ: Նա իրավապահներին հայտնել էր, որ քաղաքապետի մերձավոր շրջապատն իրենից ցանկանում է խլել Վանաձորի թիվ 1 երթուղին: Երեկ հայտնի դարձավ, որ Լոռու մարզի դատախազությունում որոշում է կայացվել քաղաքապետի դեմ ներկայացված բողոքի հիման վրա քր.գործ հարուցել` ՀՀ քրեական օրենսգրքի 309 հոդվածի հատկանիշներով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը):
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Սամվել Դարբինյանը երեկ հավաստիացրեց, թե ինքը տեղյակ չէ քր.գործ հարուցելու մասին: Այն դիտարկմանը, թե արդյո՞ք ՀՀ իշխանությունն այս կերպ իրեն պատժում է` սահմանադրական հանրաքվեի օրը Վանաձորում պարտվելու համար, Դարբինյանը պատասխանեց. «Ընտրությունները ես չեմ կազմակերպում, ժողովուրդն ինքն է գնում ընտրության: Ինքը ինչ ընտրում է, այն էլ ստանում ենք»: Հիշեցնենք` մինչ հանրաքվեն Դարբինյանը վստահեցնում էր, թե Վանաձորում ոչ ասող չկա»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: