Թուրքիայում կալանավորվել են ռուսական նավեր
Թուրքիայի Տրաբզոն նավահանգստում առափնյա պահպանությունը կալանավորել է «Աստրա» նավը, հայտնում է թուրքական 61 saat թերթը:
Թուրքական իշխանությունները թույլ չեն տալիս ռուսական նավին հեռանալ Տրաբզոնի նավահանգստից, միաժամանակ, չեն բացատրում նավը պահելու պատճառը:
Ռուսական նավը տեղափոխում է հացահատիկ:
Բացի այդ՝ թուրքական իշխանությունները ձերբակալել են նույն նավահանգստում ռուսական մեկ այլ՝ բեռնատար «Վոլժսկի-44» նավը, որը քարածուխ է տեղափոխում: