Բաժիններ՝

Վրաստանում կրակել են ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության գրասենյակի վրա

Վրաստանում հարձակում է տեղի ունեցել ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության գրասենյակի վրա, հայտնում է «Գրուզիա օնլայնը»՝ հղում կատարելով պատգամավոր Նուգզար Ցիկլաուրիին:

Դեպքը տեղի է ունեցել Դեդոպլիսցկարո շրջանում: Անհայտ անձինք գիշերը կրակել են քաղաքական ուժի գրասենյակի ուղղությամբ, որը նաև հանդիսանում է տեղի պատգամավորի բյուրոն:

«Դեդոպլիսցկարոյում երեկ կրակել են մեր գրասենյակի վրա: այդ գրասենյակը նաև պատգամավորական բյուրո է: Ասում են՝ բազմաթիվ փամփուշտներ են արձակվել»,- հայտարարել է Ցիկլաուրին:

«Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը հիմնադրվել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի կողմից: Այն բանից հետո, երբ նա զրկվեց Վրաստանի քաղաքացինությունից, դադարեց պաշտոնապես լինել քաղաքական ուժի առաջնորդը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս