ԿՀՎ-ն Թուրքիային նախազգուշացրել է ռուս զբոսաշրջիկների նկատմամբ բռնարարքներ գործադրելու պլանների մասին
ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ) նախազգուշացրել է Թուրքիայի իշխանություններին 3 պաղեստինցիների կողմից երկրում գտնվող ռուս զբոսաշրջիկների նկատմամբ բռնարարքներ նախապատրաստելու մասին:
Ինչպես հայտնում է Huber Turk-ը, Թուրքիայի ՆԳՆ-ն համապատասխան նախազգուշացում է տարածել երկրի 81 նահանգների ոստիկանական ստորաբաժանումներին:
ԿՀՎ-ի տվյալով՝ պաղեստինցիները, ինչպես նաև ԴԱԻՇ-ի ևս մեկ մահապարտ ահաբեկիչ առնչություն ունեն հոկտեմբերի 31-ին Սինայի թերակղզում տեղի ունեցած ահաբեկչությանը, երբ պայթեցվել է ռուսական «Կոգալիմավիա» ընկերության А321 ինքնաթիռը:
Ողբերգությունը խլել էր 224 մարդու կյանք: