Բաժիններ՝

«Այս բողոքը միայն ուղղված չէ ԿԸՀ-ին կամ Տիգրան Մուկուչյանին…» . Ավարտվեց ՀԱԿ-ի և «Նոր Հայաստանի» ակցիան

Քիչ առաջ ՀԱԿ ղեկավար Լևոն Զուրաբյանի և Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի պայմանավորվածության համաձայն՝ ոստիկանությունը բացեց պատնեշը ու ցուցարարները մոտեցան Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքին: Մոտենալով շենքին՝ ցուցարարները սկսեցին գոչել՝ «անվավեր», «Մուկուչյանը՝ հանցագործ», «Սերժիկ կեղծարար»:

«Այն, ինչ պետք է, մենք արեցինք, եթե ակնաջ ունեն, թող լսեն, եթե՝ ոչ, մեղքը իրենց վրա: Այս բողոքը միայն ուղղված չէ ԿԸՀ-ին կամ Տիգրան Մուկուչյանին, նրանք ընդամենը կատարում են հացավոր ռեժիմի հանձնարարությունները, մեր բողոքն ուղաված է ռեժիմին ու նրա պարագլուխ Սերժ Սարգսյանին»,- հայտարարեց ՀԱԿ ղեկավար Լևոն Զուրաբյանը:

Նշենք, որ վաղը նրանք Կենտրոնական ընտրական հանձանաժողովին են ներկայացնելու դեկտեմբերի 6-ի սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն անվավեր համարելու պահանջը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս