Բաժիններ՝

Իրանում մահացու խոզագրիպ է տարածվում

Իրանի Մազանդարան նահանգում «խոզագրիպ» ախտորոշմամբ հոսպիտալացվել է 5 մարդ, հայտնում են իրանական ԶԼՄ-ները՝ հղում կատարելով Մազանդարանի բժշկական համալսարանի բժիշկ Մոսխին Արաբիին:

Նրա խոսքով՝ ամեն օր «խոզագրիպ» ախտորոշում է ներկայացվում հիվանդանոցի մեկ-երկու հիվանդի:

«Ներկայում նահանգում գրանցված չեն խոզագրիպից մահացության փաստեր, ու այդ հիվանդությունը վերցվել է հսկողության ներքո»,- ասել է Արաբին:

Հիշեցնենք, որ Իրանում խոզագրիպից վերջին 3 շաբաթում մահացել է 40 մարդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս