Դավութօղլուն Ռուսաստանին մեղադրել է Սիրիայում «էթնիկ զտումներ» կատարելու մեջ
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն մեղադրանքներ է ուղղել Ռուսաստանի հասցեին՝ կապված Սիրիայի հյուսիսային տարածքներում վերջինս գործողությունների հետ:
«Ռուսաստանը փորձում է էթնիկ զտումներ իրականացնել Լաթաքիայի հյուսիսում»,- հայտարարել է նա արևմտյան լրագրողների հետ հանդիպման ժամանակ, որի խոսքերը մեջբերել է Deutsche Welle ռադիոկայանը:
Թուրքիայի վարչապետի պնդմամբ՝ ռուսական զորքերի գործողությունները Սիրիայում ուղղված են «սուննի արաբների ու թուրքմեն բնակիչների» դեմ, քանի որ «նրանք ցանկանում են էթնիկ զտման ենթարկել այդ մարզը՝ ապահովելու Ասադի ռեժիմի ու Լաթաքիայում ու Տարտուսում Ռուսաստանի բազաների անվտանգությունը»:
Դավութօղլուն հայտարարել է, որ ռուսական ռմբակոծությունների հետևանքով միլիոնավոր նոր փախստականներ կարող են փորձել լքել «Հալեպից Լաթաքիա» ընկած շրջանները: