Հալեպում գնդակոծությունների հետևանքով 30 խաղաղ բնակիչ է սպանվել
Սիրիայի Հալեպ քաղաքի արևմտյան արվարձանների գնդակոծության հետևանքով սպանվել է 30 խաղաղ բնակիչ, հայտնում է «Ալ-Մայադին» հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ զինյալները 48 ժամ շարունակ կրակ են բացել ականանետերից ու հրթիռներից Հալեպի թաղամասերի ուղղությամբ:
Հիշեցնենք, որ երկուշաբթի ահաբեկիչները կրակ էին բացել Սիրիայի տնտեսական մայրաքաղաքի ուղղությամբ: Հրթիռներից մեկն ընկել էր այն շենքի հարևանությամբ, որտեղ նախկինում տեղակայված է եղել ՌԴ գլխավոր հյուպատոսությունը: Զոհվել էր 3 մարդ: