«Արսենալն» անցկացրեց իդեալական խաղ, հպարտանում եմ թիմով. Արսեն Վենգեր
«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն իր հիացմունքն է արտահայտել խմբային փուլի եզրափակիչ տուրում «Օլիմպիակոսի» նկատմամբ տարած արտագնա հաղթանակից հետո (3:0) Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ լոնդոնցիների դուրս գալու կապակցությամբ: 2 թիմն էլ հավաքեցին 9 միավոր, և «Արսենալը» մրցաշարային աղյուսակում մրցակցի համեմատ ավելի բարձր տեղ գրավեց` միայն լրացուցիչ ցուցանիշներով: 1-ին տեղը գրավեց «Բավարիան», որի ակտիվում կա 15 միավոր:
««Արսենալը» փրկվեց Չեմպիոնների լիգայից դուրս թռնելուց, երբ նրա վրա գրեթե բոլորը խաչ էին քաշել: Դա «Արսենալի» մեծագույն փրկությունն է իմ ղեկավարությամբ: Ես հպարտանում եմ թիմով: Մեզանից պահանջվում էր ցուցադրել ճիշտ տրամադրվածություն և խելացի խաղ: 2:0 հաշվից հետո պետք էր շարունակել ճնշումը 3-րդ գոլը խփելու համար: Այսօր «Արսենալն» իդեալական խաղ անցկացրեց:
Գոհ եմ կայուն խաղից, որին հասել ենք ամենօրյա համառ մարզումների շնորհիվ: Մենք հրաշքով խուսափեցինք թռնելուց, և հնարավոր է՝ սա մեզ համար Չեմպիոնների լիգայում հաջող մրցաշրջան է: Եթե նայենք ֆուտբոլիստների ցուցակին, ովքեր չկարողացան հայտնվել դաշտում, և ցուցադրած ֆուտբոլի որակին, ապա դա ցնցող էր»,- ասել է Վենգերը BT Sport-ին տված հարցազրույցում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը