Յոզեֆ Բլատերի կողմից Միշել Պլատինիին կատարած վճարման մեջ ՖԻՖԱ-ի հետաքննությունը կոռուպցիա չի հայտնաբերել
ՖԻՖԱ-ի և ՈւԵՖԱ-ի նախագահները կարող են արդարացվել:
Handelszeitung-ը նշում է, որ ներքին հետաքննության արդյունքներում կասկածները հիմնավորել չի հաջողվել: Մեղադրանքի հիմքերից մեկն այն փաստն էր, որ Պլատինիին վճարելու և Բլատերի վերընտրվելու միջև շատ քիչ ժամանակ է անցել: Այնուամենայնիվ, պարզվել է, որ Պլատինին խնդրել է աշխատանքի դիմաց վճարել ընտրություններից առնվազն 1 տարի առաջ. 2010թ.-ին ՈւԵՖԱ-ի նախագահն այդ հարցով 2 անգամ զրույց է ունեցել ՖԻՖԱ-ի ֆինանսական տնօրեն Մարկուս Կատների հետ:
«Իրեղեն և իրավաբանական ապացույցներ կոռուպցիայի փաստի գոյության մասին ոչ մի տեղ հաշվետվության մեջ չկան»,- ասել է աղբյուրը, ով մոտ է իրավիճակին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը