Որ դեղերն են թանկացել և ինչու

ՀՀ կառավարության այսօրվա նիստում Տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հնաձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը ներկայացրեց դեղերի շուկայում սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների ուսումասիրությունների արդյունքները:

Նրա խոսքով՝ հանձնաժողովն ուսումնասիրություններ է իրականացրել դեղ ներկրող առաջին հինգ խոշոր ընկերություններում՝ «Նատալի ֆարմ», «Ալֆա ֆարմ», «Բագա ֆարմ» «Ամիկուս» և «Էոսկոլապտ»։

Նա նշեց, որ ուսումնասիրությւններ կատարվել են առավել կարևոր դեղերի մասով՝ այն դեղերի մասով, որոնք ընդգրկված են հիմնական դեղերի ցանկու՝ թվով 483 դեղ:

Ուսումնասիրության արդյունքում, ըստ նրա, պարզվել է, որ գները բարձրացել են «Նատալի Ֆարմ» և «Ալֆա ֆամ» ընկերություններում։

Մասնավորապես, ըստ նրա, «Ալֆա ֆարմ» ընկերությունում երեք տեսակի դեղերի գներ են բարձրացել, ինչը պայմանավորված են եղել այդ դեղերի ձեռք բերման գների բարձրացմամբ: «Նատալի ֆարմ» ընկերությունում, ՏՄՊՊՀ-ի տվյալներով՝ մեկ դեղի գին է բարձրացել, խոսքը սրտանոթային հիվանդությունների համար նախատեսված դեղամիջոցի գնի մասին է: «Պարզվել է, որ բարձրացումը արձանագրվել է այն պատճառով, որ համեմատությունը դեղի գնի կատարվել է սեպտեմբերի համեմատ, երբ դեղի պահպանման ժամկետի մոտ լինելու պատճառով, դեղի գինը իջեցվել է։ Առհասարակ այս դեղի գինը մշտապես բարձր է»,- ասաց նա։

Արտակ Շաբոյանն ընդգծեց, որ մնացած դեղերի մասով գնային բարձրացումներ չեն գրանցվել։ Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարեց հետևողական լինել այս հարցում:

Տեսանյութեր

Լրահոս