Բաժիններ՝

ԱՄՆ-ն առաջարկել է ԴԱԻՇ-ի դեմ պայքարի նոր մեթոդներ

ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության սենատորները ներկայացրել են ԴԱԻՇ-ի դեմ պայքարի նոր պլան, հայտնում է Reuters-ը:

Մասնավորապես, տվյալ պլանը նախատեսում է ԴԱԻՇ-ի դիրքերին ուղղված ավիահարվածների ուժեղացում, բանկային հաշվեհամարների արգելափակման համար պատժամիջոցների սահմանում, զենքի գնման արգելք այն մարդկանց համար, ովքեր կասկածվում են ահաբեկչության մեջ:

Նախատեսվում է նաև ստեղծել նոր հիմնադրամ Հորդանանի ու Լիբանանի համար, որի նպատակն է լինելու օգնել սիրիացի փախստականներին, ովքեր կմնան իրենց երկրի սահմանների հարևանությամբ:

Նախատեսվում է նաև ստեղծել ներքին անվտանգության նախարարության նոր ստորաբաժանում, որը կզբաղվեր ծայրահեղականության կանխարգելմամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս