Ողբերգական ավտովթար Դիլիջանի թունելի մոտ. shamshyan.com
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ դեկտեմբերի 9-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում Երևան-Իջևան ավտոճանապարհի 79-րդ կմ հատվածում` Դիլիջանի թունելի հարևանությամբ բախվել են Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչներ, 34-ամյա Արմեն Աթաբեկյանի վարած Opel Vectra մակնիշի 34 PV 691 համարանիշի և 60-ամյա Արշալույս Նավասարդյանի վարած ВАЗ 2106 մակնիշի 43 ՏՏ 447 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևաքնով Opel-ի վարորդ Ա. Նավասարդյանը տեղում մահացել է, իսկ նրա ուղևոր, համագյուղացի, 60-ամյա Բելլա Գալստյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սևանի բժշկական կենտրոն, որտեղից էլ նրան տեղափոխել են Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: