Ովքեր են դեմ քվեարկել 2016 թվականի բյուջեի նախագծին

Այսօր Ազգային ժողովում 97 կողմ, 12 դեմ, 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունվեց ՀՀ 2016 թվականի բուջեի մասին օրենքը: Դեմ քվեարկած պատգամավորներն են ՀԱԿ խմբակցությունից՝ Նիկոլ Փաշինյանը, Հրանտ Բագրատյանը, «Ժառանգություն» խմբակցությունից՝  Ալեքսանդր Արզումանյանը, Թևան Պողոսյանը, Զարուհի Փոստանջյանը, ՕԵԿ-ից՝ Հեղինե Բիշարյանը, Լևոն Դոխոլյանը, Մհեր Շահգելդյանը, Իշխան Խաչատրյանը և Հովհաննես Մարգարյանը, ինչպես նաև անկախ պատգամավորներ Խաչատուր Քոքոբելյանը և Տիգրան Ուրիժանյանը: Ձեռնպահ են քվեարկել ԲՀԿ խմբակցությունից՝ Վահե Հովհաննիսյանը, Ստեփան Մարգարյանը և Էլինար Վարդանյանը:

Իսկ ՀՅԴ-ն չի մասնակցել քվեարկությանը:

Տեսանյութեր

Լրահոս