Բաժիններ՝

ԴԱԻՇ-ի առաջնորդը Թուրքիայից տեղափոխվել է Լիբիա

Ահաբեկչական ԴԱԻՇ խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին լքել է Թուրքիայի տարածքը, որտեղ բուժում էր ստանում ու ներկայում գտնվում է Լիբիայում: Այս մասին հայտնում է իրանական Fars գործակալությունը՝ հղում կատարելով տեղի աղբյուրներին:

Գործակալության տեղեկություններով՝ Աբու Բաքր ալ-Բաղդադին Թուրքիայից հեռացել է լիբիական Սիրտ քաղաք, որը գտնվում է երկրի հյուսիսում:

Հաղորդվում է, որ ահաբեկիչների առաջնորդը այդ քայլին է գնացել՝ խուսափելու Բաղդաղի հետախուզության կողմից հետապնդումներից, որը որս է սկսել նրա նկատմամբ: «Մինչ բոլորը որոնում են նրան Իրաքում ու Սիրիայում, ոչ ոք չի սպասում, որ նա կլինի Սիրտում»,- հայտարարել է աղբյուրը:

Մինչ այդ ալ-Բաղդադին մի քանի անգամ տեղափոխվել էր Իրաքից Սիրիա ու հակառակ ուղղությամբ, հայտնում է Fars-ը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերին Իրաքի ռազմաօդային ուժերը ավիահարված էին հասցրել վերջինիս ավտոշարասյանը, ինչի հետևանքով ԴԱԻՇ-ի առաջնորդը վնասվածքներ էր ստացել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս