Դիտավորությամբ ոչնչացվել է 7 տոննա խոտ
Նոյեմբերի 19-ի գիշերը, ժամը 2.45-ին, ոստիկանության Լոռու մարզային վարչությունից Բազումի բաժնում հաղորդում էր ստացվել, որ այրվում է Խնձորուտ թաղամասի 5-րդ փողոցի տներից մեկի դիմացի խոտի դեզը:
Կրակը մարվել էր նույն օրը, ժամը 6.50-ին, 2 մարտական հաշվարկների ուժերով:
Օրերս ՀՀ ՔԿ Լոռու մարզի քննչական վարչությունից գրություն է ստացվել, որ ըստ ՀՀ ՏԿ և ԱԻՆ Լոռու մարզային հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության եզրակացության՝ հրկիզման եղանակով դիտավորությամբ ոչնչացվել է Գագիկ Բ.-ին պատկանող 7 տոննա խոտը, ծածկարանը և նրա բնակարանի երկու պատուհանը:
Պատճառված նյութական վնասը կազմում է 700.000 դրամ:
Քննությունը վարում է ՀՀ ՔԿ Լոռու մարզի քննչական վարչությունը: