Միջադեպ Ազատության հրապարակում
Քիչ առաջ միջադեպ տեղի ունեցավ Ազատության հրապարակում: «Նոր Հայաստանի» հրավիրած ասուլիսին ցուցարարները վրան էին բերել Ազատության հրապարակ, սակայն ոստիկանները թույլ չտվեցին այն տեղադրել և տարան այն։ «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը ամբիոնից կոչ արեց չմիջամտել ոստիկաններին, սակայն ժողովուրդը փորձեց ետ վերցնել վրանը։ Տեղի ունեցավ թեթևակի վեճ, բայց ամեն ինչ արագ հարթվեց։ Ժիրար Սէֆիլյանն էլ ասաց, որ օր առաջ պետք է ձերբազատվել ռեժիմից և դիմադրելու պահը կգա։ Նա հորդորեց բոլորին համբերությամբ զինվել և կգա պահը, երբ ինքը կասի` դիմադրել։