Սիրիահայ ընտանիքն անհետացել է ծովում. 19-ամյա աղջիկը 4 ժամ լողալով՝ հասել է Իզմիր
Հալեպահայ 19-ամյա Արինա Թեքեյանին հաջողվել է փրկվել՝ 4 ժամ շարունակ մնալով ծովում: Նրա ընտանիքը Բեյրութից մեկնել էր Թուրքիա, որպեսզի այնտեղից լաստանավով հասներ Հունաստան, սակայն անհետացել էր լաստանավը և մինչ օրս նրա ընտանիքի մյուս անդամների մասին տեղեկություններ չկան: «Արևելքի» տեղեկություններով՝ աղջիկը չորս ժամ լողալուց հետո հասել է Իսմիր: Այնտեղ է հասել նաև Գերմանիայում բնակվող Արինայի մորաքուրը, որպեսզի աջակցի նրան: Ըստ կայքի՝ լաստանավում եղել է Արինայի հայրը, մայրը, տատիկը և 10 տարեկան եղբայրը՝ Վահանը, որոնց մասին, սակայն, դեռևս տեղեկություններ չկան: