«Թագուհին Ձորի» ռեստորանային համալիրի մոտ վթար է տեղի ունեցել. կան վիրավորներ
Դեկտեմբերի 8-ին, ժամը 10.01-ին տեղեկություն է ստացվել, որ Վայոց Ձորի մարզի Վայք քաղաքի «Թագուհին Ձորի» ռեստորանային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 148-րդ կմ-ին իրար են բախվել «Տոյոտա Պռադո» մակնիշի պ/հ 17 RR 707 (վարորդ 1949 թ Ա.Մ.) և «Ման» մակնիշի պետհամարանիշով 612 OR 61 ( վարորդ ծնվ.1984թ Ա. Ա.) (բեռնատար) ավտոմեքենաները:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը «Տոյոտա Պռադո» ավտոմեքենայի ողևոր ծնվ. 2002 թ Ս. Գ. տեղի ուժերով տեղափոխվել է Վայքի ԲԿ որտեղ բժկները տուժածի վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել Ա.Մ-ին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենաին ով հոսպիտալացվել է Վայքի Բ.Կ որտեղ բժիշկները տուժածի վիճակը գնահատել են կայուն ծանր:
Հրշեջ-փրկարարները անջատել են ավտոմեքենայի մարտկոցը և փակել գազի բալոնի փականը: