Իրանը փորձարկել է միջին հեռահարության հրթիռ՝ խախտելով ՄԱԿ-ի բանաձևերը
Իրանն անցկացրել է միջին հեռահարության բալիստիկ հրթիռի փորձարկում՝ խախտելով ՄԱԿ-ի ԱԽ-ի երկու բանաձևերը:
Այս մասին հայտնում է ամերիկյան Fox News հեռուստաալիքը՝ հղում կատարելով ԱՄՆ-ի ադմինիստրացիայի բարձրաստիճան պաշտոնյային:
Նրա խոսքով՝ արևմտյան հետախուզական ծառայությունների տվյալները վկայում են, որ հրթիռի փորձարկումն անցկացվել է նոյեմբերի 21-ին Իրանի Սիստան ու Բելուջիստան նահանգների մոտ գտնվող Չաբախար նավահանգստային քաղաքի հարևանությամբ, որը սահմանակից է Պակիստանին:
Հեռուստաալիքի տեղեկություններով՝ իրանական արտադրության նոր «Գադիր-110» հրթիռի խոցման հեռահարությունը կազմում է 1,8-2 հազար կիլոմետր:
Fox News-ի աղբյուրը ասել է, որ Սպիտակ տունը տեղյակ է իրանական նոր հրթիռի փորձարկման մասին: