Պեկինը մառախուղի պատճառով կաթվածահար է եղել
Պեկինի իշխանություններն արտակարգ միջոցառումներ են ձեռնարկում այն բանից հետո, երբ երկուշաբթի Չինաստանի մայրաքաղաքում մառախուղի պատճառով հայտարարվեց վտանգավորության «կարմիր» աստիճան:
Ժամանակավորապես դադարեցվել են բազմաթիվ գործարանների ու ֆաբրիկաների աշխատանքը, մի քանի օրով կասեցվել է շինարարությունը: Ոստիկանությունը կարգավորում է ճանապարհներին մեքենաների թիվը՝ մեքենաների թիվը պետք է կրկնակի քիչ լինի, քան սովորաբար:
Քաղաքում փակվել են դպրոցները, սահմանափակումներ են գործելու մինչև հինգշաբթի:
Օդի աղտոտվածությունը Պեկինի որոշ շրջաններում կազմում է 265 միկրոգրամ 1 խմ-ում, այնինչ ԱՀԿ-ն մարդու համար անվտանգ է համարում 25 միկրոգրամը՝ 1 խմ-ում: Ճանապարհներին տեսանելիությունը կազմում է 100 մետրից ոչ ավելի:
Մառախուղի պատճառ են գործարանների ու ձեռնարկությունների արտանետումները: