Ռուսաստանի ռազմածովային ուժերի նավերը զորավարժություններ են անցկացրել Կասպից ծովում
Ռուսաստանի ռազմածովային նավատորմի հրթիռային նավերը զորավարժություններ են անցկացրել Կասպից ծովում «հակառակորդի կողմից զանգվածային խոցման զենքի կիրառման պայմաններում», հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով Հարավային ռազմական օկրուգի մամլո ծառայությանը:
Ինչպես նշվում է, նավերի հրամանատարներն ընտրել են անցումների երթուղիները, որոնք դժվարացնում են պայմանական հակառակորդի կողմից հարվածներ հասցնելը:
Նավաստիները նաև նավերը խարիսխ գցելու ու խարսխից հանելու զորավարժություններ են անցկացնել, ազդանշաններ են փոխանցել գունավոր դրոշակների օգտագործմամբ՝ համապատասխան միջազգային ընդունված ազդանշանների կարգի: