Գագիկ Ծառուկյանի հարազատ Առինջ գյուղում ակնառու հաղթանակ է տարել «այո»-ն. «Հայկական Ժամանակ»

«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հարազատ Առինջ գյուղում ակնառու հաղթանակ է տարել «այո»-ն: Ըստ ԿԸՀ հրապարակած նախնական արդյունքների, այստեղ արձանագրվել է 1680 «այո» եւ 669 «ոչ»:

Կոտայքի մարզի Առինջ համայնքն ունի 3 տեղամաս: Դրանցից 28/26 տեղամասում, որը տեղակայված է Գագիկ Ծառուկյանի հոր՝ Կոլյա Ծառուկյանի անվան դպրոցում, «այո»-ի օգտին արձանագրված է 747 ձայն, իսկ «ոչ»-ի օգտին՝ 228 ձայն: Մյուս տեղամասում՝ 28/28-ում, որը տեղակայված է Գագիկ Ծառուկյանի մոր՝ Ռոզա Ծառուկյանի անվան մանկապարտեզում, «այո»-ի օգտին արձանագրվել է 762, իսկ «ոչ»-ի օգտին՝ 257 ձայն: Իսկ ահա երրորդ տեղամասում՝ 28/27-ում, որը տեղակայված է Առինջի մշակույթի տանը եւ որեւէ մեկի անունը չի կրում, «ոչ»-ը, իհարկե, չնչին տարբերությամբ, բայց պարտվել է: Այստեղ «այո»-ի օգտին արձանագրվել է 170 ձայն, իսկ «ոչ»-ի օգտին՝ 184 ձայն»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս