Կինը հետախուզվում էր քրեական օրենսգրքի 2 հոդվածների մեղադրանքներով
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Շենգավիթի բաժնի ծառայողները Երևանի Տիչինայի փողոցի թիվ 150 տան մոտ հայտնաբերել և բերման են ենթարկել 1992 թ. ծնված Անահիտ Ս.-ին, որը դեկտեմբերի 3-ից ոստիկանության Երևան քաղաքի վարչության կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 316 հոդվածի (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասի և 185 հոդվածի (Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) 1-ին մասի մեղադրանքներով:
Անահիտ Ս.-ն ներկայացվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչություն: