ԴԱԻՇ-ի զենքը՝ իրաքյան բանակի պահեստներից. Amnesty
ԴԱԻՇ-ի սպառազինությունների մեծ մասը զինյալների ձեռքն է ընկել Մոսուլում իրաքյան բանակի պահեստներից, հայտնում է ամերիկյան իրավապաշտպան Amnesty International կազմակերպությունը:
Խմբավորումը կարողացել էր գրավել Իրաքի բնակչության թվով երկրորդ քաղաքը անցած տարվա հունիսին:
Բացի այդ՝ ջիհադիստները օգտվել էին մաքսանենգ զենքից, որի վաճառքը երկրում ծաղկում է ապրում 1980-ականներին իրանա-իրաքյան պատերազմների ժամանակներից:
Իրավապաշտպանները կոչ են անում էմբարգո դնել սպառազինությունների ու զինամթերքի վրա այն շրջաններում, որտեղ դրանք կարող են հայտնվել իսլամիստների ձեռքում: