ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան գրոհել է Ասադի բանակը. ԶԼՄ-ներ
Նվազագույնը 4 սիրիացի զինծառայող է սպանվել ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի ավիահարվածների հետևանքով, որոնց թիրախը Դեր Զորում սիրիական բանակի զինապահեստներն են եղել, հայտնում է Բրիտանիայում տեղակայված մարդու իրավունքների մոնիթորինգային կենտրոնը:
Իրավապաշտպանների տվյալով՝ սիրիական բանակի ևս 14 զինծառայող վիրավորվել է, հայտնում է BBC-ն:
Այս հաղորդագրությունների հաստատվելու դեպքում դա կլինի ԴԱԻՇ-ի դեմ կոալիցիայի ռազմական օպերացիայի առաջին դեպքը, երբ հարված է հասցվում Սիրիայի կառավարական ուժերին:
Դեր Զոր նահանգի զգալի մասը գտնվում է ԴԱԻՇ-ի զինյալների վերահսկողության ներքո:
ԱՄՆ-ի գլխավորությամբ կոալիցիան հարվածներ է հասցնում ԴԱԻՇ-ի դիրքերին 2014թ. սեպտեմբերից: