Շվայնշտայգերը կորակազրկվի 3 խաղով
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գերմանացի կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերին սպասում է երեքխաղյա որակազրկում Պրեմիեր լիգայի 15-րդ տուրի՝ «Վեսթ Հեմի» դեմ խաղում տեղի ունեցած միջադեպի համար։
Հիշեցնենք, որ գերմանացի ֆուտբոլիստը հանդիպման ընթացքում հարվածել է մրցակցի պաշտպան Ուինսթոն Ռիդի դեմքին։ Խաղի գլխավոր մրցավար Մարկ Կլատենբուրգը չի ֆիքսել այդ պահը, սակայն տեսախցիկներն ամեն բան նկարահանել են:
Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան կքննի դեպքը և, ամենայն հավանականությամբ, ֆուտբոլիստը կորակազրկվի 3 խաղով:
Սիրարփի Աղաբաբյան