Բաժիններ՝

Մանե Թանդիլյանի փոխարեն քվեարկել են. նա պահանջում է քրեական գործ հարուցել

ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի նախաձեռնած «Լուսավոր Հայաստան» հասարակական-քաղաքական նախաձեռնության անդամ Մանե Թանդիլյանն այսօր գնացել է քվերակելու, սակայն պարզել է, որ իր փոխարեն արդեն քվեարկել են: Այս մասին նա գրել է facebook-յան իր էջում:

«Ես՝ Մանե Թանդիլյանս, գնացել էի հանրաքվեին մասնակցելու Երևան քաղաքի 1/07 տեղամասում (Ավան-Առինջում), որտեղ պարզեցի, որ իմ փոխարեն արդեն քվեարկել են։ Նշված էր նույնականացման քարտի տվյալներ ու ստորագրություն։ Մոտ երեսուն րոպե վիճաբանությունից հետո, որ արձանագրություն կազմեն ու ապահովեն իմ սահմանադրական իրավունքը, որ կարողանամ մասնակցել հանրաքվեին, այդպես էլ ոչ մի գործողություն չարվեց հանձնաժողովի անդամների, նախագահի, քարտուղարի կողմից։

Սկսեցին «բացատրել», որ դա երևի տեխնիկական սխալ է.

-առավոտից աշխատում ենք, մարդ ենք, տենց էլ կլինի,

-մեր շենքի բնակիչներից մեկը զանգեց և ասաց, որ ինքն է սխալմամբ ստորագել, իբր ինքն է շբոթվել և իմ տեղը քվեարկել, ինչը զուրկ էր տրամաբանությունից (նրա բնակարանը իմ կողքի բնակարանը չի, բարձրահարկի վերևի հարկերից մեկում է, մերը՝ 5րդ),

– հոխորտալով խոսացող տղամարդիկ սկսեցին տարբեր տոնայնության և ոճաբանության ելույթներ ունենալ,

-առաջարկեցին առանց խախտումը արձանագրելու տալ քվեաթերթիկ, որ կատարեմ իմ ընտրությունը, ստորագրելով ցուցակում իմ «փոխարեն» ստորագած անձի անվան դիմաց՝ ընտրողների ցուցակում։

Ես փորձեցի գտնել «ՈՉ»-ի կողմնակից «Ժառանգության» կամ ՀԱԿ-ի ներկայացուցիչ։ Որոշ ժամանակ անց հայտնվեց մի տղամարդ, հայտարարեց, որ «Ժառանգությունից» է։ Դա որևէ ազդեցություն չունեցավ գործընթացի վրա, որևէ գործողություն չձեռնարկվեց։
Ես պահանջեցի թուղթ և սկսեցի գրել դիմում՝ փաստի վերաբերյալ, և պահանջել, որ իմ դիմումը ընդունվի։ Սակայն այն չստորագրվեց հանձնաժողովի նախագահի կողմից։
Այդտեղ էին 1-ին.am կայքի լրագրողները և արձանագրեցին այդ փաստը։
Պահանջում եմ ՀՀ իրավապահ մարմիններից այս գրածս դիտել որպես հաղորդում և հարուցել քրեական գործ»,- գրել է Մանե Թանդիլյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս