«Անվավեր ճանաչեք այս ընտրությունների արդյունքները». «Նոր Հայաստանը» ԿԸՀ-ի առջև է
Քիչ առաջ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը հասավ Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Նշենք, որ այստեղ Ոստիկանությունը մեծ թվով ուժեր է կենտրոնացրել: Ճակատի շտաբի քաղխորհրդի անդամ Անդրիաս Ղուկասյանը հայտարարեց, որ հնարավորություն են ընձեռում իշխանություններին հետ կանգնել այս քայլից: «Այսօր նրանց հորդորում ենք զերծ մնալ ու երկիրը չտանել վտանգավոր ճանապարհով: Այսօր որոշվում է մեր պետության ճակատագիրը, մենք լեգիտիմ ենք, օրինական ենք, գնալու ենք այդ պահանջի համար: Անվավեր ճանաչեք այս ընտրությունների արդյունք: Սա է մեր պահանջը: Մենք հետ չենք կանգնելու»,- հայտարարեց նա: