Հայաստանում հանրաքվեն հանգիստ է անցնում. ԱՊՀ դիտորդական առաքելություն

Հայաստանի սահմանադրական կառուցվածքի վերաբերյալ հրավիրված հանրաքվեն անցնում է կազմակերպված ու հանգիստ: Այս մասին RIA Novosti-ին հայտնել է ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար Եվգենի Սլոբոդան:

«Ինձ դեռ հաջողվել է լինել Հայաստանի մայրաքաղաքի արվարձանների 18 ընտրական տեղամասերում ու կարող եմ ասել, որ մինչև ճաշ ընտրողների մասնակցության հայտն այդքան էլ բարձր չէր, սակայն օրվա կեսին այն բավական բարձրացավ, Երևանի որոշ ընտրատեղամասերում, որտեղ մենք եղել ենք, այն հասել է 40%-ի»,- ասել է նա:

Առաքելության ղեկավարի խոսքով՝ Երևանում հանրաքվեին աշխատում է 78 դիտորդ ԱՊՀ-ից, որոնց թվում կան ներկայացուցիչներ ԱՊՀ 8 պետություններից, ԱՊՀ միջխորհրդարանական ասամբլեայից, Բելառուսի ու Ռուսաստանի խոհրդարաններից, ԱՊՀ գործկոմից:

«Մեր նախնական զեկույցը Հայաստանի հանրաքվեի մասին մենք կհրապարակենք երկուշաբթի»,- ասել է Սլոբոդան:

qve7777 qve7888 qve85 qve.jpg32

Տեսանյութեր

Լրահոս