Ավանի 01/16 ընտրատեղամասում խաղաղ քվեարկություն է ընթանում

Ավանի 01/16 ընտրատեղամասում քվեարկությունը բնականոն ընթացք է ունեցել: Ընտրատեղամասային հանձնաժողովի քարտուղար Սուրեն Սաֆարյանը 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ ընտրատեղամասում գրանցված 1937 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 875-ը:

«Շատ լավ ընթացք է եղել, կարգին ընտրություններ են»,- ասաց հանձնաժողովի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչը: «Քաղաքացիական հասարակություն ինստիտուտ» հ/կ ներկայացուցիչը, ով դիտորդական առաքելություն է իրականացնում այս տեղամասում, մեզ հետ զրույցում հաստատեց հանձնաժողովի քարտուղարի պնդումները: «Այստեղ եմ 16:00-ից: Մինչ այս պահը որևէ միջադեպ ու խախտում չեմ նկատել»,- ասաց նա: Վերջինիս խոսքով՝ նույնիսկ կուտակումներ չեն եղել:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031