Ադրբեջանում մեկօրյա սուգ է հայտարարվել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրում մեկօրյա սուգ է հայտարարել: Այս մասին հայտնում է Trend գործակալությունը:
Հիշեցնենք, որ Կասպից ծովում SOCAR ընկերության «Գյունեշլի» նավթային հարթակում ծագած հրդեհի հետևանքով զոհերի թիվը ավելի քան 30 է:
Reuters-ն ավելի վաղ հայտնել էր, թե ուժեղ հրդեհին զոհ է դարձել 32 աշխատակից:
Հրդեհը սկսվել էր դեկտեմբերի 4-ին թիվ 10 հարթակում գազային արտահոսքի հետևանքով:
https://www.youtube.com/watch?v=atnhvkoRklQ