Ժամը 14:00-ի դրությամբ հանրաքվեին մասնակցել է ընտրողների ընդհանուր թվի 24.26 տոկոսը
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով` ժամը 14:00-ի դրությամբ հանրաքվեին մասնակցել է ընտրողների ընդհանուր թվի 24.26 տոկոսը: Այս մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հայտարարել է ԿԸՀ անդամ Սեյրան Շահսուվարյանը: Ընդհանուր առմամբ հանաքվեին մասնակցել է 622 հազար 643 քաղաքացի:
Երևանում հանրաքվեին մասնակցել է 196 596 քաղաքացի կամ ընտրողների 23.24 տոկոսը:
Գեղարքունիքի մարզ 43 721 ընտրող կամ ընտրողների 23.27 տոկոսը
Արարագածոտնի մարզ 30 019 ընտրող կամ ընտրողների 26.02 տոկոսը
Արարատի մարզ 66 341 ընտրող կամ ընտրողների 30.46 տոկոսը
Արմավիրի մարզ 57 391 ընտրող կամ 25 տոկոսը
Լոռի 52 333 ընտրողն կամ ընտրողների 21.98 տոկոսը
Կոտայքի մարզ 54 769 ընտրող կամ նրանց 23.25 տոկոսը
Շիրակի մարզում՝ 43 359 ընտրող կամ 18.81 տոկոսը
Սյունիք՝ 37 073 ընտրող կամ ընտրողների 33.87 տոկոսը
Վայոց ձորի մարզում՝ 13 321 ընտրող կամ ընտրողների 28.25 տոկոսը
Տավուշի մարզում՝ 27 720 ընտրող կամ ընտրողների 25.32 տոկոսը: