Բաժիններ՝

Հարավ-Արևմտյան թաղամասի ընտրատեղամասերից մեկում կրակոցներ չեն հնչել. ոստիկանության պարզաբանումը

Հարավ-Արևմտյան թաղամասի ընտրատեղամասերից մեկում կրակոցներ հնչելու մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Այս մասին ասվում է ՀՀ ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:

«Զանգվածային լրատվության միջոցներով տարածվել է տեղեկատվություն, համաձայն որի՝ ընտրողներից մեկը հայտնել է, թե անհայտ անձը հայհոյելով մտել է Հարավ-Արևմտյան թաղամասի ընտրատեղամասերից մեկն ու սկսել ատրճանակով կրակել: Հավաքվածները խուճապահար փախել են: Ժամանակին հասած ոստիկանները ոլորել են նրա ձեռքերն ու տարել:

Ստուգումներով պարզվել է, որ Հարավ-Արևմտյան թաղամասի, ինչպես և հանրապետության որևէ ընտրական տեղամասում նման միջադեպ չի եղել, և տեղեկատվությունը ակնհայտ սուտ է:

Կրկին կոչ ենք անում` հրապարակել միայն հավաստի տվյալներ և փաստեր, ձեռնպահ մնալ ապատեղեկատվությունից ու արհեստական լարվածություն ստեղծելու փորձերից»,- ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս