Ավանի 01/14 ընտրատեղամասում առանց միջադեպերի ու խախտումների քվեարկություն է ընթանում
Ավանի 01/14 ընտրատեղամասում առանց ընտրախախտումների քվեարկություն է ընթանում: Այս մասին 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեցին ընտրատեղամասային հանձնաժողովի նախագահ Վիլենա Միքաելյանը և ՀԱԿ-ի ու «Ժառանգության» ներկայացուցիչները:
Վիլենա Միքաելյանը նաև փոխանցեց, որ 1925 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 686 մարդ , որը այս պահի դրությամբ բավականին բարձր ցուցանիշ է: ՀԱԿ-ի վստահված անձ Նարինե Գրիգորյանը տեղեկացրեց, որ քվեարկությունը մինչ այս պահն անցել է առանց միջադեպերի ու կասկածելի երևույթների: Սա հաստատեց նաև «Ժառանգության» ներկայացուցիչը: