Միջադեպ Ավանի 01/07 ընտրատեղամասում. ՀԱԿ ներկայացուցիչը հարբած քաղաքացուն օգնեց քվեարկել

Քիչ առաջ Ավանի 01/07 ընտրատեղամասում միջադեպ գրանցվեց: Հարբած քաղաքացին նախ սկսեց հանձնաժողովների անդամներից հետաքրքրվել, թե ինչպես և ում օգտին պետք է քվեարկի: «Ես «Այո» չեմ, բայց «Ոչ»-ի ոջիլներն էլ չեմ»,- ասաց քաղաքացին: Քվեատուփի մոտ նա դիմեց հանձնաժողովի անդամներին՝ խնդրելով օգնել հասկանալ, թե ինչպես պետք է քվեարկի:

Նրան մոտեցավ ՀԱԿ-ի ներկայացուցիչը, հարցրեց, թե ինչպես է ցանկանում քաղաքացին քվեարկել, ապա ցույց տվեց «Այո»-ի տեղը, որը և քաղաքացին ցանկանում էր քվեարկել:

Քաղաքացին մի որոշ ժամանակ խաթարեց հանձնաժողովի աշխատանքները, քանի որ հանձնաժողովի ներկայացուցիչները տեղում աշխատող ոստիկանին ստիպված եղան խնդրել, որպեսզի նա քաղաքացուն դուրս հրավիրի տեղամասից: Առաջարկում ենք մանրամասներին ծանոթանալ լուսանկարների և տեսանյութերի միջոցով:

ՀԱԿ ներկայացուցիչը մեզ հետ զրույցում ասաց, որ փորձեց կարգավորել քվեասենյակում տիրող մթնոլորտը, այդ պատճառով պարզապես քաղաքացուն ցույց տվեց այն հատվածը, որտեղ նա իր նշումն էր ցանկանում դնել: Այս քվեարկությունը վավեր համարվեց և գցվեց տուփի մեջ:

https://www.youtube.com/watch?v=1XPbHW_POrw&feature=youtu.be

https://www.youtube.com/watch?v=U_AM-om_qDk&feature=youtu.be

https://www.youtube.com/watch?v=LOXxmttRJLk&feature=youtu.be

Տեսանյութեր

Լրահոս