Լևոն Տեր-Պետրոսյան. «Ես մի բան եմ ուզում ասել և վերջացնեմ»

Երևանի Սպանդարյանի անվան դպրոցում, որտեղ տեղակայված է 09/11 ընտրատեղամասում քիչ առաջ քվեարկեց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Նա ընտրատեղամաս էր եկել թոռան հետ, ով հանձնաժողովի նախագահի խոսքով, առաջին անգամ էր քվեարկում։ Լրագրողների հետ զյրույցում Լևոն Տեր-Պետրոսյանն ասաց, որ մի բան է ուզում ասել և վերջացնի, այլ հարցի չի պատասխանի։ «Առաջինը՝ ես կոչ եմ անում մեր ողջ ժողովրդին գալ և քվեարկել, ազատորեն՝ առանց բռնանալու իր կամքի վրա և մի բան էլ հաստատ գիտեմ՝ որքան շատ իրական մարդ գա քվեարկելու, ես կրկնում եմ՝ իրական մարդ գա քվեարկելու, այնքան հանրաքվեի արդյունքները ավելի օբյեկտիվ կլինեն»։

Տեսանյութեր

Լրահոս