Հայաստանն ընտրում է կառավարման կարգը. BBC-ի ռուսական ծառայություն

BBC-ի ռուսական ծառայությունը, անդրադառնալով այսօր Հայաստանում մեկնարկած սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին, գրում է, որ հանրաքվեն նախատեսում է անցում խորհրդարանական հանրաքվեին:

Նշվում է, որ եթե ներկայացված առաջարկները հավանության արժանանան, ապա փաստացի երկրի ղեկավարը կդառնա վարչապետը, նախագահը կդառնա պատգամավորների կողմից ընտրված արարողակարգային ֆիգուրի:

Հանրաքվեի նախաձեռնողը Հայաստանի Հանրապետական կուսակցությունն է, իսկ ընդդիմությունը դեմ է Սահմանադրությունում փոփոխություններ կատարելուն՝ հայտարարելով, թե դրա իրական նպատակը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի վերարտադրությունն է, ով ցանկանում է երկրի վարչապետ դառնալ 2018 թվականի ընտրություններից հետո, երբ լրանա նախագահության երկրորդ ժամկետը:

Տեսանյութեր

Լրահոս