Հայաստանում մեկնարկել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն. RIA Novosti

Ռուսական RIA Novosti գործակալությունն անդրադարձել է Հայաստանում այսօր անցկացվող սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին:

Նշվում է, որ հանրաքվեն մեկնարկել է Երևանի ժամանակով ժ 08.00-ին, Հայաստանում բացվել է 1,997 ընտրատեղամաս: Հանրաքվեն տևելու է Երևանի ժամանակով մինչ ժամը 20.00-ն:

Գործակալությունը, հղում կատարելով ՀՀ ոստիկանությանը, նշում է, որ Հայաստանում ընտրելու իրավունք ունի 2 մլն 550 հազար 323 քաղաքացի:
Նշվում է, որ համաձայն «Հանրաքվեի մասին» օրենքի 35-րդ հոդվածի, փաստաթուղթը ընդունված կհամարվի, եթե դրա օգտին քվեարկի ընտրողների ավելի քան 50 տոկոսը, այսինքն, որպեսզի փաստաթուղթն ընդունված համարվի, դրա օգտին պետք է քվեարկի նվազագույնը 640 հազար մարդ:

ՀՀ ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը հայտնել է, որ հանրաքվեի արդյունքները անվավեր կճանաչվեն, եթե անցկացման ժամանակ թույլ տրված անճշտություններն ու խախտումները ազդեն կամ կարող են ազդել քվեարկության արդյունքների վրա:
Վերջինս նաև տեղեկացրել է, որ Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հանրաքվեի նախնական արդյունքները կհրապարակի երկուշաբի՝ դեկտեմբերի 7-ին, Երևանի ժամանակով մինչև ժ 20.00-ն:

Հանրաքվեի վերջնական արդյունքները կհայտարարվեն եկող շաբաթվա ընթացքում, այսինքն՝ դեկտեմբերի 13-ից ոչ ուշ:

ՀՀ ոստիկանությունում գործում է արագ արձագանքման թեժ գիծ: Առանձին գծեր են գործում նաև միջազգային դիտորդական առաքելության ներկայացուցիչների համար ռուսերենով, անգլերենով ու ֆրանսերենով:

Տեսանյութեր

Լրահոս