Ինչ է սպասվում Կենդանակերպի նշաններին 2016թ. Հրե Կապիկի տարում
Մեզանից յուրաքանչյուրը ցանկանում է թեկուզ մի փոքր տեսնել ապագան և իմանալ, թե ինչպիսի իրադարձություններ են մեզ սպասվում: 2016թ. հորոսկոպը կբացի գաղտնիքի շղարշը և կօգնի կողմնորոշվել կյանքում Կենդանակերպի յուրաքանչյուր նշանի ներկայացուցչին:
Խոյ– Ֆինանսական գործերում հաջողությունը կուղեկցի Ձեզ ձմռան սկզբում, սակայն տարվա կեսերին կարող են առաջանալ որոշ ֆինանսական դժվարություններ: Այդ ընթացքում հարկավոր է ավելի ուշադիր վերաբերվել պայմանագրերի կնքմանը նոր գործընկերների հետ և հանգամանորեն ստուգել ինֆորմացիան:
Անձնական հարաբերություններում աստղագուշակները զգուշացնում են Խոյերին լուրջ փոփոխությունների մասին, որոնք կկատարվեն ավելի մոտ աշնանը: Դուք պետք է կարևոր որոշում կայացնեք, որն ամբողջովին կփոխի Ձեր կյանքը:
Ցուլ– Գալիք տարում Ձեզ սպասվում են բազմաթիվ հնարավորություներ: Գլխավորն այն է, որ ժամանակին դրանք նկատեք և բաց չթողնեք պահը: Սկսած սեպտեմբերից ի հայտ կգա գերազանց շանս Ձեր եկամուտների մակարդակը մի քանի անգամ բարձրացնելու համար:
2016թ. Ցուլերին սպասվում են հետաքրքիր ծանոթություններ և բացահայտումներ: Մի վախեցեք նոր հետաքրքրություններից, բացվեք աշխարհի առջև, և հաջողությունը երաշխավորված է:
Երկվորյակներ– 2016-ը Երկվորյակներին կուրախացնի հագեցած իրադարձություններով: Շատերի մոտ կառաջանա ռեալ հնարավորություն` բոլոր ցանկությունները և երազանքները կատարելու համար: Հաջողությունը կլինի Ձեր կողմը: Գործեք, չէ՞ որ միայն այդ ժամանակ Դուք շանս կստանաք ֆինանսական բարվոքություն և հաջողություն ձեռք բերելու համար:
Անձնական հարաբերություններում ի հայտ կգան շատ հետաքրքիր ծանոթություններ և ընտանեկան կյանքը դասավորելու հնարավորություններ: Գլխավորը՝ չշտապել ընտրության մեջ:
Խեցգետին– Հաջորդ տարի Ձեզ սպասվում են շատ ուղևորություններ` կապված աշխատանքի հետ: Դա գերազանց հնարավորություն է փորձ ձեռք բերելու և ծառայողական աստիճաններով վեր բարձրանալու համար: Կիրառելով ստացած գիտելիքները, Դուք կարող եք մեծացնել Ձեր եկամուտները և արժանանալ գործընկերների հարգանքին:
Այսպիսի ուղևորությունները կազդեն նաև Ձեր անձնական կյանքի վրա: Ա՛յ, իսկ դրանից կստանա՞ք օգուտ, թե՞ ոչ, պետք է որոշեք միայն Դուք:
Առյուծ– Գալիք տարին կօգնի ավարտել այն բոլոր գործերը, որոնք ձգձգվում են մի քանի տարի: Հաջող կլինեն բոլոր գործարքները: Տարվա սկզբում շատ գումար մի ծախսեք, հակառակ դեպքում չեք խուսափի պարտքերից:
Ընտանեկան կյանքը կընթանա սովորական հունով, բայց, իհարկե, չեք խուսափի վերելքներից և վայրէջքներից: Հարաբերությունները Ձեր և Ձեր կեսի միջև կախված կլինեն միայն Ձեզանից:
Կույս– Հաջորդ տարին Կույսերի համար կարող է դառնալ աճի և ծառայողական աստիճանով վեր բարձրանալու ժամանակ: Կարժանանաք ղեկավարության աջակցությանը և կավելացնեք Ձեր եկամուտները: Տարվա երկրորդ կեսը հաջող կլինի խոշոր ձեռքբերումների համար:
Հակառակ սեռի հետ հարաբերություններում անընդհատ տեղի կունենան տարաձայնություններ: Որպեսզի խուսափեք դրանից, Կույսերին հորոսկոպը խորհուրդ է տալիս զբաղվել ինքնազարգացմամբ և հոգևոր պրակտիկայով:
Կշեռք– Հաջորդ տարվա առաջին կեսում շատերին սպասվում է լարված ժամանակ: Եթե Դուք լրջորեն չմոտենաք Ձեր պարտականությունների կատարմանը, ապա կարող եք կորցնել աշխատանքը և ստաբիլ եկամուտը: Եթե պատրաստվում եք անշարժ գույք ձեռք բերել, ապա ավելի լավ է դա կատարեք աշնանը:
Հարաբերություններում չարժե դրսևորել ավելորդ նախաձեռնություն, հակառակ դեպքում այն կդիտվի՝ որպես ուրիշի տեղը որոշում կայացնելու փորձ:
Կարիճ– Եթե Դուք վստահեք Ձեր ինտուիցիային, ապա Ձեզ մոտ շանս կառաջանա արժանանալ տիեզերքի աջակցությանը, ինչպես նաև՝ հասնել հաջողության և ֆինանսական բարվոքության շատ ավելի արագ: Կարևոր հարցեր լուծելիս լսեք Ձեր ներքին ձայնին:
Սակայն ընտանեկան կյանքի մասին մոռանալ պետք չէ: Աստղագուշակները խորհուրդ են տալիս հանգստանալ ընտանիքի հետ ամռան սկզբին, որը կօգնի ամրապնդել հարաբերությունները զուգընկերոջ հետ:
Աղեղնավոր– Տարվա սկզբում Դուք գերազանց հնարավորություն կունենաք մեծացնելու Ձեր եկամուտները: Դա հնարավոր է՝ լինի ոչ թե Ձեր աշխատանքի վայրում, այլ մի այլ տեղ: Բաց եղեք և մի մերժեք այլ աշխատանքի վերաբերյալ առաջարկությունները:
Հարաբերություններում աշխատեք ավելի շատ վստահել Ձեր երկրորդ կեսին: 2016թ. հորոսկոպը զգուշացնում է Աղեղնավորներին. Ձեր խանդը կարող է քանդել այն, ինչ ունեք: Միայն դրսևորելով հարգանք և համբերատարություն՝ Ձեզ կհաջողվի պահպանել սիրո և երջանկության մթնոլորտը:
Այծեղջյուր– Անցնող դեկտեմբերին կատարած համառ աշխատանքը կբերի իր արդյունքները 2016թ. սկզբին: Սակայն դեռ ժամանակը չէ հանգստանալու, այլապես կկորցնեք հաստատված տեմպը:
Բազմաթիվ հանդիպումները և ծանոթությունները կարող են շեղել Ձեզ ճիշտ ճանապարհից: Մինչև նոր հարաբերություններ սկսելը քննեք իրավիճակը և մտածեք, թե ինչ եք ուզում համատեղ կյանքից:
Ջրհոս– Ձեր պրոֆեսիոնալիզմն ամբողջ թիմին առաջ կտանի և կօգնի ստանալ լավագույն արդյունքներ: Սակայն, եթե Դու երազել եք սկսել սեփական գործ կամ ամբողջովին փոխել գործունեության բնագավառը, ապա ավելի լավ է դա սկսել գալիք տարվա առաջին կեսին:
Մի սահմանափակեք Ձեզ շփումներում և մի անցկացրեք ազատ ժամանակը միայնության մեջ: Վստահեք տիեզերքին, և այդ ժամանակ նա Ձեզ գեղեցիկ նվեր կմատուցի:
Ձկներ– 2016թ. արժե մտածել սեփական գործի մասին, որը կարող է բավականին լավ եկամուտ բերել: Ընդ որում, պարտադիր չէ խոշոր նախագիծ սկսել: Սկսեք այնպիսի գործ, որը Ձեզ իսկապես հաճույք կպատճառի:
Անձնական կյանքում ամեն ինչ հարթ և հանգիստ կընթանա: Սակայն պետք չէ մոռանալ անակնկալների մասին: Հենց անակնկալներն ընդունակ կլինեն ամրապնդելու Ձեր հարաբերությունները: Եղեք ավելի ռոմանտիկ և ուշադիր:
Պատրաստեց Անի Գաբուզյանը