![](/banners/BeFunky-design.jpg)
Բեռլինի կինոփառատոնը կբացվի Կոեն եղբայրների «Ավե, Կեսար» ֆիլմի ցուցադրությամբ
![](https://168.am/wp-content/uploads/2015/12/pic_fe8a630b47f3e318b28fa4875a161516.jpg)
Ջոել ու Իթան Կոենների «Ավե, Կեսար» ֆիլմը կբացի Բեռլինի 66-րդ կինոփառատոնը փետրվարի 11-ին, հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով փառատոնի կազմկոմիտեին:
Ֆիլմի հիմքում նկարագրվում է հոլիվուդյան ստուդիայի աշխատակցի կյանքի մեկ օրը: Գործողությունները տեղի են ունենում 1950-ականներին:
Ֆիլմում նկարահանվել են Ջորջ Քլունին, Սկառլետ Յոհանսոնը, Ջոշ Բրոլին, Չեննինգ Տատումը, Թիլդա Սուինթոնը: