Բաժիններ՝

Ազատության հրապարակում տեղի ունեցող հավաքի մասնակիցներին շարունակում են ահաբեկել. ՀՔԱ Վանաձորի գրասենյակ

Այսօր ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հերթական ահազանգն է ստացել Երևանի Ազատության հրապարակում տեղի ունեցող հանարահավաքի մասնակիցներից, ովքեր նշում են, որ ոստիկանության ներկայացուցիչներն այցելում են իրենց բնակարաններ և հայտնում, որ վերջիններս ներկայանան ոստիկանության բաժիններ՝ ընդ որում, առանց որևէ հիմնավորում նշելու: Հանրահավաքի այլ մասնակիցներ էլ պնդում են, որ իրենց հետևում են, պարբերաբար սպառնում, հարևաններից և այլ մտերիմներից փորձում տեղեկություններ հավաքել իրենց գտնվելու վայրի վերաբերյալ:

Ավելի վաղ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ահազանգ էր ստացել այն մասին, որ երեկ՝ դեկտեմբերի 3-ին, կայացած հանրահավաքին մեկնող վանաձորցիները կրկին խոչընդոտների են հանդիպել, մասնավորապես՝ նշում են, որ Վանաձոր-Երևան ավտոճանապարհին իրենց տեղափոխող երկու մեքենաների վարորդները, որոնցից առաջինը՝ Սպիտակ քաղաքի մատույցներում, իսկ երկրորդը՝ Ապարան քաղաքի մոտակայքում, հրաժարվել են շարունակել Ճանապարհը՝ պատճառաբանելով, որ վերադասների կողմից սպառնալիքներ են ստացել, մասնավորապես՝ վարորդներից մեկը նշել է, որ բուժհաստատությունում աշխատող իր կնոջն սպառնացել են ազատել աշխատանքից:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս