Բաժիններ՝

Ջոն Քերին հայտարարել է Սիրիայում ԴԱԻՇ-ի դեմ ցամաքային օպերացիա անցկացնելու անհրաժեշտության մասին

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպությանը հնարավոր է հաղթել միայն այն դեպքում, եթե գտնվեն ուժեր, որոնք կանցկացնեն ցամաքային օպերացիա: Այս մասին Քերին այսօր հայտարարել է Բելգրադում՝ ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստում:

«Կարծում եմ՝ բոլորս դա գիտենք, որ անհնար է առանց ցամաքային ուժերի, որոնք պատրաստ կլինեին պայքարել ԴԱԻՇ-ի դեմ, հաղթել՝ սահմանափակվելով երկնքից հասցված հարվածներով»,- ասել է նա:

Քերիի խոսքով՝ սիրիական ճգնաժամի քաղաքական լուծումը թույլ կտա համաշխարհային հանրությանը ակտիվորեն պայքարել ահաբեկիչների դեմ ու նրանց հաղթել մի քանի ամսում, հայտնում է Interfax-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս