Ինչ փոփոխություններ են առաջարկվում ձերբակալված և կալանավորված անձանց իրավական օգնություն ցուցաբերելու մեխանիզմում

ՀՀ կառավարության այսօրվա նիստի ընթացքում հավանության արժանացավ «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Նախագիծը ներկայացնող ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ նախատեսվում է փոփոխության ենթարկել ձերբակալված և կալանավորված անձանց իրավական օգնություն ցուցաբերելու մեխանիզմը: «Մասնավորապես, այս նախագծով հնարավորություն է ընձեռվում, որպեսզի ձերբակալված կամ կալանավորված անձն ունենա իր պաշտպանությունը ստանձնելու նպատակով տեսակցության եկած փաստաբանի, ոչ միայն պաշտպանի, այլ նաև այդ նպատակով տեսակցության եկած փաստաբանի հետ անարգել և առանց քանակի և տևողության սահմանափակման՝ անկախ աշխատանքային օրերից և ժամերից, տեսակցության հնարավորություն, քանի որ գործնականում եղել են իրավիճակներ և դեպքեր, երբ ոչ աշխատանքային օրերին հնարավորություն չի եղել տեսակցել: Բացի այդ՝ այս նախագծով հնարավորություն է ընձեռվում, որպեսզի կալանավորված անձի միջնորդության հիման վրա և վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ՝ տեսակցություններ թույլատրվեն նաև պաշտպան չհանդիսացող այլ փաստաբանի հետ, որը քրեական գործի քննության հետ չկապված իրավական օգնություն պիտի ցուցաբերի ձերբակալված կամ կալանավորված անձին»,- նշեց արդարադատության նախարարը:

 

Տեսանյութեր

Լրահոս