Բաժիններ՝

Նյու Յորքում վառվել են ԱՄՆ-ի գլխավոր սուրբծննդյան տոնածառի լույսերը

ԱՄՆ-ի գլխավոր սուրբծննդյան տոնածառի լույսերը վառվել են: Եղևնին տեղադրվել է Նյու Յորքի Ռոքֆելեր կենտրոնի երկնաքերի մոտ։ 83-րդ ամենամյա արարողությանը, որով պաշտոնապես մեկնարկել է սուրբծննդյան սեզոնը, ներկա է եղել մի քանի հազար մարդ:

Տոնածառն ունի 24 մետր բարձրություն ու կշռում է մոտ 10 տոննա, այն աճել է Նյու Յորք նահանգում: Ծառը մոտավորապես 80 տարեկան է:

Ինչպես հայտնում է NYC.com քաղաքային միջոցառումների կայքը, տոնածառը զարդարվել է ավելի քան 30 հազար գունավոր լույսերով, օգտագործվել է 8 կմ լար: Տոնածառի գագաթը արդեն 10 տարուց ավելի է, ինչ զարդարում է Swarovski ընկերության սպիտակ բյուրեղյա աստղը:

Որպեսզի մարդիկ կարողանային հիանալ տոնածառի լույսերի վառման արարողությամբ, ոստիկանությունը փակել էր Ռոքֆելեր-կենտրոնի հարակից փողոցները:
Միջոցառման շրջանակում ելույթ են ունեցել Սթինգը, Մերի Ջեյ Բլայջը, Անդրեա Բոչելլին ու այլք:

Տոնածառը նյույորքցիներին ու զբոսաշրջիկներին կուրախացնի մինչև 2016թ. հունվարի 7-ը:

1721864 1721865 1721863

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս