Խմելու ջրի որակը համապատասխանեցվել է սահմանված պահանջներին
Նորագավիթի 10-րդ փողոցի խմելու ջրի աղտոտման վերաբերյալ ստացված տեղեկատվության առնչությամբ ՀՀ առողջապահության նախարարության մասնագետները «Երևանջուր» ընկերության և Երևանի քաղաքապետարանի «Նորագավիթ» պոլիկլինիկայի աշխատակիցների հետ համատեղ թաղամասում կատարել են բակային համայցեր և խմելու ջրի նմուշառում՝ իրավիճակը գնահատելու և աղիքային վարակներին բնորոշ գանգատներով անձանց հայտնաբերելու նպատակով:
Համայնքում աղիքային վարակներով հիվանդներ չեն հայտնաբերվել, ձեռնարկված կանխարգելիչ միջոցառումների արդյունքում խմելու ջրի որակը համապատասխանեցվել է սահմանված պահանջներին: