««Նոր Հայաստանը» չափեց իշխանություննների վախը». Արշակ Մուսախանյան

««Ոչ»-ի շարժման գործերը հրաշալի են»,- քիչ առաջ այս մասին Ազատության  հրապարկում «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հանրահավքի ժամանակ «Չե՛ք անցկացնի» նախաձեռնության անդամ Արշակ Մուսախանյանը: Հիշեցնենք, որ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատն արդեն 2-րդ օրն է՝  Ազատության հրապարակում հանրահավաք է իրականացնում: Ճակատը երեկ սկսեց իր շուրջօրյա հանրահավաքները՝ իշխանափոխություն իրականացնելու և սահմանադրական բարեփոխումների հանարաքվեն տապալելու նպատակներով: Ա. Մուսախանյանի խոսքով՝ «ոչ»-ի շարժման հաղթանակն անկասելի է: «Այսօր դեկտեմբերի 2-ն է, սա նշանակում է, որ դեռ մի քանի օր քարոզչությունը շարունակվում է, դեռ մի քանի օր մենք մեր քաղաքացիներին համոզելու ենք, որ իրենց մասնակցությունը հանրահավաքներին և դեկտեմբերի 6-ի հանրաքվեին կարևոր է ու հաղթանակի հիմնական նախադրյալն է: Այս առումով պետք է ասենք, որ մեր քարոզչությունը հրաշալի էր: «Ոչ»-ի քարոզչությունը ջախջախել է «այո»-ի քարոզչությանը:

Վաղն այստեղ տեղի կունենա նաև «ոչ»-ի  միասնական շտաբի հանրահավաքը: Երեկ «Նոր Հայաստանը» իր հանրահավաքային պայքարով կարևոր գործ իրականացրեց: Նա չափեց իշխանությունների վախը, իշխանությունները սարսափած են, իսկ նրանք այդ հիմքերն ունեն»,-հայտարարեց Ա. Մուսախանյանը:

Տեսանյութեր

Լրահոս