Էրդողանի ընտանիքը ներգրավված է ԴԱԻՇ-ի նավթի անօրինական շրջանառության մեջ. ՌԴ ՊՆ
Նավթի վաճառքից գոյացած եկամուտները Սիրիայում ահաբեկիչների ֆինանսավորման աղբյուրներից մեկն են: Նավթի ամենամյա շրջանառությունը զինյալներին բերում է շուրջ 2 միլիարդ դոլարի եկամուտ: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ պաշտպանության փոխնախարար Անատոլի Անտոնովը, տեղեկացնում է LifeNews-ը:
Նրա խոսքով՝ Սիրայում ու Իրաքում գողացված նավթի հիմնական սպառողը Թուրքիան է:
«Երկրի բարձրագույն ղեկավարությունը, նախագահ Էրդողանն ու նրա ընտանիքը ներգրավված են ԴԱԻՇ-ի նավթի անօրինական շրջանառության մեջ»,- ասել է Անտոնովը: