Բաժիններ՝

«Սու-24»-ը խոցվել է Սիրիայի տարածքում. Հունաստանի պաշտպանության նախարար

Ռուսական «Սու-24» ռմբակոծիչը խոցվել է Սիրիայի տարածքում, հակառակ դեպքում ՆԱՏՕ-ն գործի կդներ իր համատեղ պաշտպանության կանոնակարգի 5-րդ հոդվածը, հայտարարել է Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Պանոս Կամմենոսը Mega հեռուստաալիքին տված հարցազրույցում: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:

«Այդ փաստն ընդունվում է նաև Թուրքիայի կողմից, որը, եթե ամեն ինչ այլ լիներ, կխնդրեր ակտիվացնել ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածը՝ որպես դաշինքի հարձակման ենթարկված անդամ պետություն»,- ասել է Կամմենոսը:

Վերջինիս խոսքով՝ ինքը չի կարող իր վրա պատասխանատվություն վերցնել ասելու, թե արդյոք ռուսական ինքնաթիռը դիտավորյալ, թե պատահականորեն է խոցվել:
«Ինքնաթիռներ խոցելու որոշումը կայացնում է հրամանատարությունը տեղերում»,- ասել է հույն նախարարը:

«Սակայն ավելի լուրջ դարձավ ռուս օդաչուի սպանությունը «Գորշ գայլերի» կողմից»,- ընդգծել է նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս