«Ինտերը» պլանավորում է պայմանագիր ստորագրել «Չելսիի» պաշտպան Բրանիսլավ Իվանովիչի հետ 2016 թվականին
Իտալիայում սերբ ֆուտբոլիստին առաջարկում են ավելի գայթակղիչ պայմանագիր:
Ներաձուրիները հույս ունեն պայմանավորվել Իվանովիչի հետ արդեն հունվարին և ձեռք բերել պաշտպանին ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
31-ամյա սերբ ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը «Չելսիի» հետ լրանում է մրցաշրջանի ավարտից հետո, և ըստ Բոսմանի կանոնի՝ նա իրավունք ունի 2016թ. առաջին ամսում պայմանավորվել այլ ակումբների հետ:
Չի բացառվում, որ «Ինտերը» փորձ կանի գնել Իվանովիչին հունվարին, քանի դեռ ֆուտբոլիստը չի երկարաձգել պայմանագիրը «Չելսիի» հետ: Ինչպես հաղորդում է Evening Standard-ը, «կապույտները» հետաքրքրված են այն բանում, որպեսզի պահպանեն ֆուտբոլիստին, բայց ի տարբերություն միլանցիների՝ չեն կարող նրան երկարաժամկետ պայմանագիր առաջարկել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը